Առաջադրող՝ Երևանի քաղաքապետարան, ԵՀ Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք ծրագիր
Դիանա
Հարությունյան
Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող,
ՄԱԿ-ի զարգացման գրասենյակ Հայաստանում
Քաղաքային կանաչ լուսավորություն
01/2014 - 12/2018
Ծրագրի նկարագրություն
«Քաղաքային կանաչ լուսավորություն» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի գլխավոր նպատակն է քաղաքային ներդրումային ծրագրերի և ազգային քաղաքականության իրականացման ճանապարհով Հայաստանի քաղաքներում քաղաքային լուսավորության համակարգի էներգաարդյունավետության բարձրացման միջոցով խնայել էներգիան և կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, ինչպես նաև ցուցադրել նոր լուսադիոդային տեխնոլոգիաների առավելությունները: Ծրագիրը լուծում է էներգախնայողության բարձրացման, արտանետումների նվազեցման, ինչպես նաև լուսավորության որակի բարելավման խնդիրներ՝ համայնքային լուսավորության բնագավառում էներգախնայող նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Ծրագրի գործողությունները ներառում են համայնքներում լայն տարածված, ոչ արդյունավետ բարձր ճնշման նատրիումային լամպերի փոխարինում ժամանակակից էներգախնայող լուսադիոդային լուսատուներով, շահառուների և բնակչության իրազեկման աշխատանքներ, համայնքային մասնագետների կարողությունների ամրապնդում: Երևան քաղաքում իրականացված ծրագրերի շրջանակներում ստեղծված էներգաարդյունավետության շրջանառու ֆոնդը շարունակաբար համալրվում է, որի միջոցներն օգտագործվում են լուսավորության համակարգի արդյունավետության բարձրացման և նոր փողոցների լուսավորության արդիականացման համար:
Կլիմայական
ազդեցություն
60-70%-ով նվազեցվել է արդիականացված քաղաքային լուսավորության համակարգերի էներգասպառումը և կրճատվել ջերմոցային գազերի արտանետումները
Գենդերային
բաղադրիչ
Ծրագիրը նախաձեռնվել և իրականացվել է կին առաջնորդի կողմից
Ծրագրի անձնակազմի 8 անդամներից 3-ը կանայք են
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Մոդելը կիրառվել է տասնյակ համայնքներում
Երևան քաղաքը շարունակում է ծրագրի կողմից ներդրված լուծումների կիրառումը
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ մարզեր, ք․ Երևան, ինչպես նաև տասնյակից ավել այլ քաղաքներ (համայնքներ)
Ֆինանսավորում՝
Գլոբալ էկոլոգիական ֆոնդ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, համայնքապետարաններ