Գայանե Աթոյան
Հետազոտությունների բաժնի ղեկավար,Դասախոս, Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության փորձագետ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է ագրարային ոլորտում առաջադրել այլընտրանքային լուծումներ կլիմայի փոփոխության և կայուն զարգացման վերաբերյալ։ Այդ նպատակներին հասնելու համար մշակվել է «Շրջանաձև տնտեսություն» խորագիրը կրող ձեռնարկ, որը լուսաբանում է տնտեսության նոր մոդելի մանրամասները, ներկայացնում ներկա տնտեսության թերությունները և առաջարկում դրանց շտկումը։ Առաջարկվող լուծումները թույլ կտան կրճատել Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցությունները: Ձեռնարկը մշակելիս կիրառվել են ինտերակտիվ մեթոդներ և իրականացվել են ձեռնարկից ճիշտ օգտվելու վերաբերյալ դասընթացներ։ Ձեռնարկն ընդգրկված է նաև ՀԱԱՀ-ի Կայուն Գյուղատնտեսություն Մագիստրական ծրագրում՝ որպես ուսուցման պարտադիր մաս և ներկայացվում է «Գիտելիքահենք Տնտեսություն» առարկայի շրջանակներում, որը ևս կարևորում է կլիմայական ազդեցության կանխմանն ուղղված կիրառելի գիտական և գործառնական մոտեցումները։
Կլիմայական
ազդեցություն
Գրքում ներառված է ածխածնային ոտնահետքը չափող թեստ, որի լուծումը յուրաքանչյուր ընթերցողի մոտ առաջացնում է մտորումներ սեփական վարքագծի փոփոխության և կլիմայական ազդեցության նվազեցման ուղղությամբ
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրում հավասարապես ընդգրկված են և՛ կանայք, և՛ տղամարդիկ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ձեռնարկը ներառված է նաև մագիստրոսական ծրագրում և հանդիսանում է ուսուցման պարտադիր մաս
Ձեռնարկը ներկայացվել է ոչ միայն ուսանողներին, այլ նաև ոլորտային մասնագետներին
Կոնտակտային տվյալներ՝
Հայաստանի Ազգային ագրարային համալսարան
gayane.atoyan@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, ք․Երևան,
Համագործակցություն՝
Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան, «Կանաչ Արահետ» ՀԿ, Ավստրիական Զարգացման Գործակալություն, ԵՄ EU4Youth, CENN