Նարինե Փիլոյան
Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան հ.2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակի ղեկավար
Դու՛րս Կարմիր գրքից
10/2021-մինչ այժմ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է բերել վարքագծային փոփոխության, քանի որ կլիմայի փոփոխության վրա մարդկային գործոնն իր մեծ դերն ունի։ Կատարված նախագծի միջոցով նվազեցվում է թափոնների՝ աղբավայրում հայտնվելը, հանրայնացվում են կարմիրգրքյան կենդանիները, թիրախավորելով մարդկանց զգացմունքները՝ բարձրաձայնվում են կարմիրգրքյան կենդանիների խնդիրների, նրանց պաշտպանության անհրաժեշտության մասին։ Կենսաբազմազանության պահպանությունը առանքային դեր ունի կլիմայի փոփոխության մեղմման գործընթացում։ Մասնավորապես, դասընթաց է անցկացվել բնապահպանական խնդիրների և դրանց շաղկապվածության վերաբերյալ, որից հետո դպրոցում կազմակերպվել է թափոնների տեսակավորում, աշակերտներն ուսումնասիրել են ՀՀ Կարմիր գրքի որոշ դրոշակակիր տեսակներ, ընտրել որևէ տեսակ և իր բնական չափերին ու գույներին մոտ՝ թափոններից պատրաստել են մոդել (պատրաստվել է կարմիրգրքյան մոտ 25 տեսակ)։ Վերջիններս ներկայացվել են կազմակերպված ցուցահանդեսներին՝ գրավելով մարդկանց ուշադրությունը բնապահպանական խնդիրներին։ Բնասերների խմբակ յուրաքանչյուր ուսումնական տարում ընդգրկվել են մոտ 15 մասնակից։
Կլիմայական
ազդեցություն
Թափոնների կառավարման միջոցով կլիմայի փոփոխության մեղմում
Տեսակավորվել է թուղթը, պլաստիկը, պոլիէթիլենային տոպրակները
Ավելի քան 1000 աշակերտ ստացել է կլիմայական կրթություն
Գենդերային
բաղադրիչ
Մասնակցությունը եղել է հավասարապես ապահոված իգական և արական սեռերի ներկայացուցիչների համար
Հրապարակումներն ու տարածումը հասանելի է եղել բոլորին հավասարապես
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Գործունեությունն ընդլայնվել է՝ ներառելով դպրոցի այլ խմբակ, միացել է Փոքրիկ իշխան կրթահամալիրը, Սայաթ Նովայի անվան միջնակարգ դպրոցը
Պատրաստվել է տեսահոլովակ և լուսաբանվել
Կոնտակտային տվյալներ՝
Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան հ.2 միջնակարգ դպրոց
narine8998@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Արարատի մարզ, գ․ Այնթափ, ք․Երևան
Համագործակցություն՝
Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան հ.2 միջնակարգ դպրոց, Երևանի կենդանաբանական այգի