Մանյա  Մելիքջանյան


«Լոռե» էկո-ակումբ ՀԿ նախագահ

Կայուն անտառային և

 էներգետիկ լուծումներ


01/2016 - 02/2018


Ծրագրի նկարագրություն

Գործունեության նպատակն է խթանել անտառային և կլիմայական բարենպաստ տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկացվածությունն ու հմտությունները: Սույն ծրագիրը վերաբերում է անտառների կառավարմանը, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմանն ու աղքատության  նվազեցմանը՝  Լոռու մարզում  արդիական բազմաֆունկցիոնալ  չորանոցների, ջրատաքացուցիչների կառուցման, տների ջերմամեկուսացման և այդ գաղափարներիի տարածման միջոցով: Ծրագրի իրականացման ընթացքում ընտրված գյուղերում կազմակերպվել են դասընթացներ «Կայուն անտառօգտագործում և անտառպահպանություն, անտառների մոնիթորինգ», «Կլիմայի փոփոխության վրա ազդեցություն», Արևային չորանոցների կառուցում, «Բնակարանների ջերմամեկուսացում», «Արևային ջրատաքացուցիչների կառուցում», ինչպես նաև ամառային ճամբարի կազմակերպում՝ հայ և վրացի երիտասարդների հետ: Ծրագրի շրջանակներում ընտրված երեք գյուղերում կառուցվել է 15 արևային չորանոց, տեղադրվել՝ 6 արևային ջրատաքացուցիչ, իրականացվել է  6 տների ջերմամեկուսացում։ Ծրագրի շրջանակներում հրատարակվել են երկլեզու գրքույկներ-ուղեցույցեր արևային չորանոցների և  ջրատաքացուցիչների կառուցման, բնակարանների ջերմամեկուսացման վերաբերյալ։ 

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝

«Լոռե»էկո-ակումբ ՀԿ 

melikjanyan.m@gmail.com 

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ Լոռու մարզ, գ․Ագարակ, գ․Բովաձոր, գ․Սվերդլով

Համագործակցություն՝ 

ԵՄ, Գործընկերության տարածքային համագործակցության ծրագիր Հայաստան-Վրաստան (EaPTC)