Առաջադրող՝ Արարատ քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 2 հիմնական դպրոց
Գոհարիկ Մարտիրոսյան
Արարատ քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 2 հիմնական դպրոցի
ուսուցիչ
Օզոնը մեր կյանքում
05/2021- 06/2021
«Կլիմայական խնդիրների լուսաբանում» անվանակարգում կիսաեզրափակչի մասնակից
Ծրագրի նկարագրություն
Գործողության նպատակն է մեծացնել աշակերտների իրազեկվածությունն օզոնային շերտի կարևորության մասին և ձևավորել պատասխանատու վարքագիծ շրջակա միջավայրի հանդեպ: Ուսումնասիրությունների միջոցով աշակերտները պարզել են օզոնային խոռոչների առաջացման պատճառները և ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա: Հանգելով նրան, որ պատճառը մարդկանց ցածր իրազեկվածությունն է, մշակել են քայլաշար, ըստ որի մշակվել է հարցաթերթ՝ պարզելու օզոնային շերտի, կլիմայի փոփոխության և դրա հետևանքների մասին մարդկանց տեղեկացվածությունը: Աշակերտները հարցազրույցների միջոցով ծանոթացել են օզոնային շերտի մասին մարդկանց գիտելիքներին և ներկայացրել ճիշտ տեղեկատվություն այդ մասին։ Աշակերտների ուժերով նկարահանվել են փոքրիկ անիմացիոն աշխատանքներ, մշակվել է իրազեկման սցենար, ստեղծվել է սահիկաշար, որը լուսաբանում է մարդու թողած ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
Կլիմայական
ազդեցություն
Աշակերտների կողմից մշակված քայլաշար՝ ուղղված բնակիչների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, տեսանյութի միջոցով խնդիրների տարածում
Գենդերային
բաղադրիչ
Խմբի հիմնական մասնակիցների մեջ գերակշռում են աղջիկները` որպես ապագա սերնդի կրթման գործընթացում առավել մեծ դերակատարում ունեցողներ։ Խմբում ներառված են նաև շրջակա միջավայրի խնդիրներով հետաքրքրված տղաներ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Փորձը նախատեսվում է կրկնել ամեն տարի՝ «Կլիմայի փոփոխության միջազգային օրը»
Փորձի փոխանակում բարձր դասարանի աշակերտների հետ
Կոնտակտային տվյալներ՝
Արարատ քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 2 հիմնական դպրոց
ara8@mail.ru
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Արարատի մարզ, ք․Արարատ
Ֆինանսավորում՝
Արարատ քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 2 հիմնական դպրոց