Առաջադրող՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց
Ռուզաննա Անտոնյան
Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի փոխտնօրեն
Բացօթյա էկոդասարան
04/2021– 10/2021
Ծրագրի նկարագրություն
Ներկայիս մարտահրավերներին դիմակայելու համար կարևոր է էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը: Տեսական գիտելիքները կիրառելով գործնական աշխատանքներում՝ աշակերտները ձեռք են բերում հմտություններ և հետագայում կարող են օգտագործել առօրյա կյանքում: Բացօթյա էկոդասարանում՝ դպրոցամերձ հողամասում, աշակերտների օգնությամբ աճեցվել է էկոլոգիապես մաքուր սնունդ, կատարվել՝ հետազոտական աշխատանքներ։ Ծրագիրը խթանում է բնապահպանական կրթությունը, էկոլոգիապես մաքուր սննդի ստացումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացումը։ Ծրագրի գործողությունների շրջանակում դպրոցամերձ հողամասում աճեցվել են էկոլոգիապես մաքուր բանջարաբոստանային կուլտուրաներ, աշակերտներն աշխատել են համագործակցային խմբերով, պարարտացրել են հողը օրգանիկ միջոցներով, սերմեր և սածիլներ տնկել, հետևողականորեն մշակել և խնամել ստացված մշակաբույսերը, հավաքել բերքը, մի մասը սառեցրել, մյուս մասը պահածոյացրել են, որը օգտագործվել է դպրոցի ճաշարանում: Աշակերտները ձեռք են բերել նաև ձեռնարկատիրական հմտություններ, ստեղծել լոգոտիպ, նաև՝ պիտակ պահածոների վրա փակցնելու և ապրանքային տեսքն ապահովելու համար:
Կլիմայական
ազդեցություն
Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ՝ երիտասարդների մասնակցությամբ
Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորվում
Գենդերային
բաղադրիչ
Ներգրավված են եղել 7-ից 9-րդ դասարանների աղջիկները և տղաները
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Նախագիծը ներկայացվել է մի շարք միջոցառումների ընթացքում, փորձը տարածվել է և ստացել լավ արձագանք
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ
Կոնտակտային տվյալներ՝
Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոց
ruzanna.antonyan.1978@mail.ru
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Լոռու մարզ, ք․ Վանաձոր
Համագործակցություն՝
«Էյ Թի Փի» ԲՀ