Կարինե Սառիկյան
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, «Ոսկե եղեգ» ԲՀԿ նախագահh, «Սուրբ Հեղինե» ԲՀԿ գիտության, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի գծով պատասխանատու
Բարձրարժեք բանջարեղենների արտադրություն թայվանական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ
04/2014–10/2021
«Կլիմայի փոփոխության հարմարվողականության» անվանակարգում կիսաեզրափակչի մասնակից
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է նպաստել կլիմայի փոփոխության պայմաններում բարձրարժեք բանջարեղենների արտադրության գործընթացում թայվանական արդի տեխնոլոգիաների կիրառմանը, աշխատանքներում գյուղաբնակ բնակչության և երիտասարդների ներգրավմանը, էկոլոգիական տարբեր պայմաններում բարձրարժեք բանջարեղենների արտադրության ոլորտը զարգացնելու, ագրոբիզնեսը խթանելու նպատակով: Բաց դաշտում առաջին անգամ կիրառվել է թայվանական տեխնոլոգիայով բանջարային մշակաբույսերի աճեցում՝ մուլչապատման, ցցափայտերի և կաթիլային ոռոգման միջոցով: Թայվանական այս տեխնոլոգիան ավանդականի համեմատ ավելի զարգացած է և արդյունավետ: Եղանակային պայմանները հաճախ անգամ ավանդական տեխնոլոգիայով հնարավորություն չեն տալիս պտուղներին լրիվ հասունանալ և բերք ստանալ, իսկ այս տեխնոլոգիայի յուրաքանչյուր դետալի օգտագործումը հնարավորություն է տվել մշակված բոլոր սորտերից և հիբրիդներից որակյալ բերք ստանալ:
Կլիմայական
ազդեցություն
Կլիմայի փոփոխության պայմաններում բարձրարժեք բույսերի մշակության նոր տեխնոլոգիաների հաջող կիրառում կարճ վեգետացիա ունեցող համայնքներում
Գենդերային
բաղադրիչ
Խրախուսվել է կանաց և տղամարդկանց հավասար մասնակցությունը, ներգրավվել է նաև երիտասարդյությունը
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Իրականացված ծրագրերի, գիտափորձերի, փորձացուցադրությունների վերաբերյալ իրազեկվել է շուրջ 1500 մասնակից
Տեխնոլոգիան կիրառվել է տարբեր համայնքներում
Մեթոդական ուսուցում
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Տավուշի մարզ, գ․ Այգեձոր, Գեղարքունիքի մարզ, գ․ Ձորագյուղ, ք․ Գավառ
Համագործակցություն՝
Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի «Սուրբ Հեղինե» ԲՀԿ, Վորլդ Վիժն Հայաստան, Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն, «Ոսկե Եղեգ» ԲՀԿ
Տրամադրված այլ տեղեկատվություն թեկնածուի մասին՝
Գավառում իրականացված բանջարային մշակաբույսերի աճեցման ժամանակ կիրառված թայվանական արդի տեխնոլոգիայի փորձացուցադրության և հարմարվողականության ուսումնասիրման գիտափորձերի մասին զեկուցվել է ՌԴ-ում անցկացված միջազգային գիտաժողովում, իսկ գիտական հոդվածը տպագրվել է և տեղադրվել Scopus միջազգային տեղեկատվական շտեմարանում։
2018-2020թթ. Կարինե Սառիկյանը ղեկավարել է ՀԳԿՆ Գիտական կոմիտեի 18T-4B048 ծածկագրով «Պոմիդորի հայկական արժեքավոր հինավուրց սորտերի վերականգնում և նորագույն տեխնոլոգիաներով նրանց մշակության կառավարման արդյունավետ մեթոդների մշակում»՚ դրամաշնորհը