Առաջադրող՝ Հայանտառ ՊՈԱԿ

Իրինա Հովհաննիսյան


«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն

Անտառների կայուն կառավարում

2020-2021


Ծրագրի նկարագրություն

Գործունեության նպատակն է անտառային տնտեսությունում անտառվերականգնումը, անտառապատումը, կենսաբազմազանության պահպանությունը, հիվանդությունների և վարակվածության օջախների բացահայտումը, կանխարգելումը և համապատասխան միջոցառումների իրականացումը: Հիմնական գործողությունները ներառել են գետերի հուների ամրացում, 5000 ուռենիների տնկում (90% կպչողունակություն), անտառապատման նպատակով 20 հա սոճի, հացենի, խնձորենի, կաղնի ծառատեսակներով ծառատունկի իրականացում (շուրջ 70% կպչողունակություն), շուրջ 40 հա հանքայնացում, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելում և արդյունավետ կադրային քաղաքականության իրականացում, որի արդյունքում ապօրինի ծառահատումները 4 անգամ նվազել են, գրանցված ապօրինի ծառահատումների 70% բացահայտվել են անտառտնտեսության աշխատակիցների կողմից։ Քննարկվում են անտառամերձ համայնքներում  այլընտրանքային էներգիայի կիրառման համակարգերի արագ ներդրման, ինչպես նաև  անտառային և անտառամերձ տարածքներում կրթական, գիտահետազոտական հանգույցների ստեղծման ծրագրերը։

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝

«Հայանտառ» ՊՈԱԿ

i.hovhan@gmail.com 

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Ճամբարակ


Ֆինանսավորում՝

ՀՀ պետական բյուջե