Առաջադրող՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերություն

Էլինա Մարգարյան 


Հասարակական գործերի և կայունության տնօրեն

Աշխարհն առանց թափոնների

Առաջին փուլ 04/2021-12/2021

Երկրորդ փուլ 02/2022-12/2022

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակն է բարելավել թափոնների կառավարման համակարգերը՝ աջակցելով տեղական նախաձեռնություններին, որոնք կենտրոնանում են թափոնների հավաքագրման և վերամշակման մշակույթի ձևավորման և գործնական աշխատանքների իրականացման վրա, իրազեկել շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտության մասին՝ կրթելով և ստացած գիտելիքը գործնականում կիրառելու հնարավորություն ստեղծելով։ «Աշխարհն առանց թափոնների» կրթական ծրագրի շրջանակում 2021 թվականի ընթացքում Երևանի 50 դպրոցներում տեղադրվել են 200 տեսակավորման աղբամաններ, իրականացվել են բնապահպանական դասընթացներ 6-րդ դասարանի ավելի քան 2050 աշակերտների համար, ստեղծվել է աշխատանքային գրքույկ։ Բոլոր ընտրված դպրոցները, նախագծի մեկնարկից ի վեր, տեսակավորել են  թափոնները, որի արդյունքում հավաքվել է մոտ 924 կգ պլաստիկ և 3073 կգ թուղթ, որը տեղափոխվել է թափոնների վերամշակման համապատասխան կայան, արդյունքում ստացված դրամական միջոցները ուղղվել են դպրոցներում անհրաժեշտ պարագաների գնմանը։ Հաջող փորձի վրա հիմնվելով՝ ծրագրի նախաձեռնությունների շրջանակն ընդլայնվել է և  ընդգրկել է երևանյան ևս 70 դպրոց։ 

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերություն 

elina.markaryan@cchellenic.com

Ծրագրի իրականացման վայր՝

ք․Երևան


Համագործակցություն՝ 

Երևանի քաղաքապետարան, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ