Առաջադրող՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն

Իրինա Ղափլանյան


Հայաստանի 

ամերիկյան համալսարան (ՀԱՀ) 

Յակոբեան 

բնապահպանական

կենտրոնի դասախոս

Կլիմայի փոփոխության հիմունքներ առարկա


2022թ․ - շարունակական

 «Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում կիսաեզրափակչի մասնակից

Ծրագրի նկարագրություն

Կլիմայի փոփոխությունն այսօր մարդկության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից է: Հաշվի առնելով կլիմայի փոփոխության կանխարգելմանն ուղղված գլոբալ ջանքերը` «Կլիմայի փոփոխության հիմունքներ» առարկայի միջոցով տրամադրվում է կլիմայական կրթություն։ Դասընթացը ցուցաբերում է մուլտիդիսցիպլինար մոտեցում՝ հասկանալու դրա պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև արձագանքներն այդ մարտահրավերին: Դասընթացը միավորում է կլիմայի փոփոխության գիտությունը, տնտեսագիտությունը և քաղաքականությունը: Ուսումնասիրվում և քննարկվում է միջազգային և Հայաստանի վերաբերյալ գրականությունը, դեպքերը և կլիմայի փոփոխության շուրջ սոցիալական և քաղաքական շարժումները: Դասընթացի շրջանակներում ուսանողներից պահանջվում է մասնակցել կլիմայի փոփոխությանն ուղղված բազմակողմանի և բազմազգ բանակցություններին: Քանի որ առարկան դասավանդվում է տարբեր մասնագիտացումների ուսանողների շրջանում, այն նպաստում է կլիմայական խնդիրների, գիտության և հարակից գործողությունների տարածումը տարբեր մասնագիտությունների ուսանողների շրջանում։ Դասընթացի շրջանակում իրականացվում են լսարանային հանդիպումներ, քննարկումներ, գիտելիքը ստուգող թեստեր։ 

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝


ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն

ighaplanyan@aua.am 

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ, Երևան


Համագործակցություն՝ 

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն