Առաջադրող՝ Երևանի քաղաքապետարան
Նարինե Աբելյան
Ծրագրի ղեկավար
Եվրոպական միությունը Երևանի համար․ Արևային համայնք
03/2018-03/2022
«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում կիսաեզրափակչի մասնակից
Ծրագրի նկարագրություն
«Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրագործման կարևոր նպատակներից է խթանել «կանաչ տնտեսական աճ»-ը, նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։
Արևային համայնք ծրագրի իրականացմամբ Երևանի 97 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ՝ ապահովելով տվյալ շենքի վերելակների, ներշենքային և աստիճանավանդակային հատվածների, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարումը, իրականացվել է նաև բակային և ներշենքային լուսավորության արդիականացում: Ծրագրի շահառու ավելի քան 300 սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվել են էներգախնայող լուսատուներ։ Շենքերից յուրաքանչյուրի համար ստեղծվել են նպատակային բանկային հաշիվներ, որտեղ կուտակվում են բնակիչներից գանձված գումարները և վաճառված էլեկտրաէներգիայից գոյացած եկամուտը: Կուտակված գումարը բնակիչների համատեղ որոշմամբ կուղղվի արևային համակարգերի սպասարկմանը և շենքերում էներգախնայող միջոցառումների իրականացմանը: Ծրագրի շրջանակում իրականացվում են նաև իրազեկման միջոցառումներ։
Կլիմայական
ազդեցություն
Ջերմոցային գազերի արտանետումների կրճատում՝ տարեկան շուրջ 300 տոննա
Բնակիչների կողմից միջոցների տնտեսում 50%-ով
Ընդհանուր օգտագործման տարածքներում էլեկտրաէներգիայի սպառման նվազում 77% -ով
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի աշխատանքային խմբում և ծրագրի իրականացնող թիմում ներգրավված են և՛ կանայք, և՛ տղամարդիկ
Ծրագրի շահառուների 14300 կանայք են, 11700 տղամարդիկ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Կրկնօրինակելի ֆինանսական մոդել, որը կարող է կիրառվել տարբեր բազմաբնակարան շենքերում
Նպատակային բանկային հաշիվների կուտակված միջոցները կուղղվեն տվյալ շենքերում այլ «կանաչ» միջոցառումների իրականացմանը
Կոնտակտային տվյալներ՝
Երևանի քաղաքապետարան
nana.abelyan@yerevan.am
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, ք․ Երևան
Համագործակցություն՝
Եվրոպական միություն