Առաջադրող՝ Գեոինֆո ՍՊԸ
Լիանա Մարգարյան
Խմբի ղեկավար, ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ, էկոլոգ
Ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված ուսումնաիրություններ և ԿՓ հարմարվողականության ծրագրեր
2019-2022
«Կլիմայի փոփոխության հարմարվողականության» անվանակարգում կիսաեզրափակչի մասնակից
Ծրագրի նկարագրություն
«Կլիմայի փոփոխության պայմաններում ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրավական, ինստիտուցիոնալ, խոցելիության գնահատման և հարմարվողականության պլանավորման բացերի ու խոչընդոտների բացահայտում և վերլուծում», «Հայաստանի Հանրապետության Հարավային և Արարատյան ջրավազանների համար ջրավազանային կառավարման պլանների վերանայման խորհրդատվական ծառայություններ» ծրագրերի շրջանակում իրականացված գործունեությունը ներառել է կլիմայի փոփոխության հանդեպ խոցելիության գնահատման աշխատանքներ և նպատակաուղղված է ջրային ռեսուրսների՝ կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության ճանապարհային քարտեզ մշակելուն, տրվել են առաջարկություններ։ Իրականացվել է Հարավային և Արարատյան ջրավազանային կառավարման պլանների (ՋԿՊ) վերանայում և թարմացում, որում տեղ են գտել ջրավազանի վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման և կանխատեսման արդյունքները։
Կլիմայական
ազդեցություն
Մշակված ճանապարհային քարտեզ Հայաստանում ջրային ռեսուրսների՝ կլիմայի փոփոխության հարմարեցման պլանավորման վերաբերյալ
Հարավային և Արարատյան ՋԿՊ-ների վերանայված և թարմացված տարբերակների առկայություն
Գենդերային
բաղադրիչ
Իրականացված ծրագրերում ներգրավվել է 4 կին և 8 տղամարդ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Մշակված ճանապարհային քարտեզի հիման վրա մշակվել է ՀՀ ջրային ոլորտի հարմարվողականության պլան
-Հարավային և Արարատյան ՋԿՊ-ների վերանայման և թարմացման աշխատանքները հիմք են հանդիսացել ՋԿՊ-ի մյուս ենթաբաժինների թարմացման համար
Կոնտակտային տվյալներ՝
«Գեոինֆո» ՍՊԸ
geoinfo05@gmail.com
liana_margaryan@yahoo.com
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, ք․ Երևան
Համագործակցություն՝
ՄԱԶԾ- ԿԿՀ ծրագիր