Առաջադրող՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
Ինգա Զարաֆյան
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ
Հանրության ներգրավվածություն ՄԱԿ-ի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակներով կոնվենցիայով ազգային մակարդակով սահմանված գործողություններ, ներդրումներ իրականացման քննարկումներին
01/2021 - 01/2022
Ծրագրի նկարագրություն
Կլիմայի ներկայիս և կանխատեսվող փոփոխության ազդեցության ճիշտ ըմբռնումը, որոշում կայացնողներին, բիզնեսին և հանրությանը դրա պատշաճ հաղորդակցումը, Հայաստանի առջև կլիմայի փոփոխության հետևանքով ծառացած մարտահրավերների մասին իարազեկումը կնպաստի կլիմայի փոփոխության համապատասխան քաղաքականության և միջոցառումների պատշաճ պլանավորմանը և իրականացմանը: Այդ կապակցությամբ կազմակերպության կողմից անց են կացվել քննարկումներ և հանդիպումներ հավասարակշռված և մասնակցային որոշումների ընդունման նպատակով, մասնավորապես կազմակերպվել է՝ ՀԿ-ների և գիտական հաստատությունների հետ երկու աշխատաժողով ԱՍԳ-ի և Փարիզի համաձայնագրի վերաբերյալ, ազգային մակարդակով սահմանված գործողությունների վերաբերյալ վեց բովանդակային հարցազրույց /կլոր սեղան-քննարկում նախարարությունների, պետական գերատեսչությունների և այդ ոլորտի փորձագետների մասնակցությամբ, իրականացվել են մեդիա արշավներ և հրատարակվել է թեմատիկ նյութեր, վերլուծություններ www.ecolur.org կայքում, տարածվել՝ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։
Կլիմայական
ազդեցություն
Տարբեր ոլորտներում որոշումների կայացում՝ հաշվի առնելով կլիմայական ռիսկերը, հնարավոր մեղմման և հարմարվողականության մոտեցումները
Գենդերային
բաղադրիչ
Քննարկումներում հաշվի է առնվել հավասար մասնակցության սկզբունքը
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Քաղաքականություններ և զարգացման ծրագրեր մշակելիս հանրության ներգրավման մշակույթի ձևավորում
Ծրագրի իրականացման վայր՝
Հայաստան
Համագործակցություն՝
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր