Առաջադրող՝ Դոկտերրա ՍՊԸ

Սոնա Լիզա Շաբոյան


Դոկտերրա ՍՊԸ, բիզնեսի զարգացման և կառավարման պատասխանատու

Կայուն և վերականգնողական գյուղատնտեսության կարևորությունն ու ծայրահեղ անհրաժեշտությունը գլոբալ տաքացման դեմ պայքարում

2022 - մինչ այժմ

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակն է ծանոթացնել գյուղատնտեսությամբ զբաղվողներին հողի ճիշտ մշակմանն ու այլընտրանքային պարարտացման մեթոդներին, օգնել նրանց հեշտությամբ անցում կատարել քիմիական և սխալ պրակտիկաներից դեպի կայուն, վերականգնողական գյուղատնտեսական պրակտիկաներ։ Ընկերությունը բուժում է հողը՝ հաշվի առնելով հողի տեսակը։ Լաբորատորիայում իրականացվում է մանրամասն զննում տվյալ հողի առողջական վիճակը ախտորոշելու նպատակով. ինչպե՞ս է էկոլոգիական դինամիկան, ի՞նչ տեսակի և քանակի միկրոօրգանիզմներ կան, որո՞նք են տվյալ հողի ու բուսատեսակների համար իդեալական պայմանները: Լաբորատոր արդյունքի հիման վրա նշանակվում է բուժում՝ Docterra-յի կոմպոստի միջոցով: Վերջինս հարստացնում է հողը տարատեսակ, միլիարդների հասնող կենդանի միկրոօրգանիզմներով, որոնք վերադարձնում են հողին իր բերրի ու առողջ վիճակը:

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝


Դոկտերրա ՍՊԸ

shabokech@gmail.com 

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ, Արմավիրի մարզ, գ․ Այգեկ


Համագործակցությամբ՝

ԵՄ, Հայկական Կարիտաս, Իրիս ԲԻ, Հայ Օգնության Ֆոնդ